«Սիրիայի բարեկամների» հանդիպման ժամանակ կոչ է արվել զինել ապստամբներին
Մերձավոր Արևելք
Քաթարի իշխանությունները մայրաքաղաք Դոհայում «Սիրիայի բարեկամներ»-ի արտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպման ժամանակ կոչ են արել նրանց զինել սիրիացի ապստամբներին:
Սա ԱՄՆ-ի կողմից ապստամբներին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին կայացրած որոշումից հետո «Սիրիայի բարեկամների» առաջին հանդիպումն է: Ինչպես հայտարարել է Քաթարի վարչապետ ու արտգործնախարար Համիդ բեն Ջասիմ ալ Թնին, ապստամբներին զենք մատակարարելը Սիրիայում խաղաղություն հաստատելու միակ տարբերակն է:
«Սիրիայի բարեկամներ» խմբում ներգրավված է 11 երկիր, որոնք աջակցում են զինված ընդդիմությանը:
Ինչպես հայտնում է BBC-ի թղթակիցը, սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու խնդիրը գնալով բարդանում է, քանի որ ապստամբների շարքերում գնալով խորանում են տարաձայնություններն ու նոր ենթախմբերի տարաբաժանումը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը