«...եթե ժողովուրդը հավատա իր պետությանը»
Բլոգոսֆերա
Տիգրան Բալայանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Բիսմարկի կարծիքը երկիմաստ է հնչում: Բայց ճշմարտություն է, որ պետականության բազմադարյա բացակայության պատճառով Հայերը ձեռք են բերել որոշակի բարդույթներ, սակայն այդ թերարժեքության բարդույթները շատ արագ կանհետանան, եթե ժողովուրդը հավատա իր պետությանը: Տարածաշրջանում տիրող ներկայիս քաղաքական իրավիճակը, գերտերությունների շահերն ու ձգտումները, ինչպես նաև Հայաստանի կառավարության թույլ հեղինակությունը՝ որպես դեմոկրատական երկիր, գրեթե հուսալու տեղ չեն թողնում...
Բայց եթե կա հույսի մի չնչին իսկ նշույլ, ապա դա կապված է մի օրինական պետության շուտափույթ ստեղծման հետ...
Իշխանությունները պետք է գիտակցեն... նշանակեն նոր ընտրություններ, որքան էլ մեր հզոր հարևանը դեմ լինի, և հենց իշխանությունները պետք է նպաստեն, որ ազնիվ ու նվիրյալ մարդիկ գան իշխանության... Այլ ելք չկա...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան