Թե ինչպես ռադիոյի հաղորդավարները շնորհավորեցին մահացած հայ բանաստեղծի ծնունդը
Բլոգոսֆերա
Խաչիկ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եթե հիշում եք, մի 2 օր առաջ, ես զայրացած էի, հեռուստաընկերությունների առհամարանքի վրա` Լյուդվիգ Դուրյան բանաստեղծի հուշաքարի բացման արարողությանը ներկա չգտնվելու համար: Հետաքրքիր է` ինչ կասեք, եթե հիմա կարդաք այն ամոթալի իրականությունը, որը կպատմեմ հիմա:
21.06.2013թ-ին Լյուդվիգ Դուրյանը կդառնար 80 տարեկան, այդ իսկ առիթով իր կնոջ, երեխաների և թոռների նախաձեռնությամբ, իրենց տան շքամուտքում բացվեց Դուրյանի հուշաքարը, նա արդեն 3 տարի է ինչ մեզ հետ չէ: Մինչ հուշաքարի բացման արարողությանը, մեր սիրելի Դուրյանի ընտանիքի անդամներն ու էլի շատ հրավիրված հյուրեր այցելում են քաղաքային պանթեոն` Լյուդվիգ Դուրյանի գերեզման: Ճանապարհին, մեքենայի մեջ լսում մեր ռադիոկայաներից մեկի շնորհավորորական խոսքերն ուղղված բանաստեղծին: Այն ստորև, նույնությամբ ներկայացնում եմ Ձեզ սիրելիներս ,մնացածը զգացեք ու դատեք ինքներդ:
«Մեզ զանգել և շնորհավորում են Լյուդվիգ Դուրյանի ծննդյան տարեդարձը, միանում ենք մենք էլ շնորհավորանքներին, մաղթում առողջություն,երկար տարիների կյանք ու բեղումնավոր աշխատանք ստեղծագործական կյանքում»:
Իսկ մյուս հաղորդավարը, ուղղակի որպես ռեպլիկ կողքից ավելացրել.
«Երևի նա այժմ, ինչ որ մի տեղ, ասենք, օրինակ, Աստրախանում հանգստանում է...» (((
Հ.Գ. Փորձել եմ մաքսիմալ հիշել մտքի ճշգրտությունը: Մեկ երկու բառ այս կողմ այն կողմ միգուցե շփոթած լինեմ, սակայն վստահ եղեք իմաստը պահպանված է»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան