Եթե Սահմանադրական խորհուրդը չհաստատի օրենքը, մենք նոր օրինագիծ կներկայացնենք Սենատ. Սարկոզի
Թուրքիա
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ ևթե Սահմանադրական խորհուրդը չհաստատի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքը, ապա իրենք նոր օրինագիծ կներկայացնեն Սենատ, հաղորդում է ադրբեջանական Trend լրատվականը։
Սարկոզին քննադատել է այն նախարարներին, որոնք դեմ են արտահայտվել օրենքի ընդունմանը և դիմել են Սահմանադրական խորհրդին օրենքը չհաստատելու համար։
Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունմանը դեմ արտահայտված Ֆրանսիայի Սենատի պատգամավորները երեքշաբթի օրը ստորագրահավաք են իրականացրել Սահմանադրական խորհրդի ներկայացնելու համար՝ պահանջելով չհաստատել օրենքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)