«Ինչո՞ւ «ՀայՌուսգազարդ»-ի 20%-ի փոխարեն ռուսներին մի քանի մարշրուտկի գիծ կամ Սիթիի փայից չեք տալիս»
Բլոգոսֆերա
Ալեն Սիմոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Դա էլ տանք, որպեսզի պայմանագրում լինի, որ առաջիկա հինգ տարիներին էլի փոփոխություններ չեն լինի»,-երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սահակյանը:Անկեղծ ասած չգիտեմ, ոնց է կոչվում այն զգացմունքը, երբ լսում եմ նման հայտարարություններ, նմանատիպ մարդկանցից: Ասեմ ատելություն սխալ է, ասեմ խղճում եմ՝ այն չէ, ծիծաղ, զզվանք, ցավ, գրող ու ցավ, թե բոլորը միասին չգիտեմ: Ուզում եմ հասկանալ ինչու օրինակ Հայաստանին պատկանող «ՀայՌուսգազարդ»-ի 20% տոկոսի փոխարեն մի քանի մարշրուտկի գիԴԶ չեք տալիս Ռուսներին, կամ Երևան Սիթիի ոչ Ալեքսանյանին պատկանող փայը, կամ ՀՀԿ-ի կուսակցության 20% տվեք մեկ է օգուտը -200 է: Մի հատ Ձեր շուրջը նայեք, մի 50 տարվա «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասի համարժեք գումար կգտնեք: Կամ հինգ տարի հետո ի՞նչ եք տալու ռուսին:
Հ.Գ. հիմա ինչ անվանեմ ես, այս զգացմունքը ձեր նկատմամբ....»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան