Թալիբները պայթել են Աֆղանստանի նախագահական նստավայրի մոտ
Մերձավոր Արևելք
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում` նախագահ Համիդ Քարզայի նախագահական նստավայրի և ՊՆ-ի շենքի մոտ, մի քանի պայթյուն է որոտացել: Ահաբեկչության պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Թալիբան» շարժման գրոհայինները: Թալիբները հարձակումը կազմակերպել էին այն բանից հետո, երբ նախագահ Քարզայն իր դժգոհությունն էր հայտնել ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև ուղիղ բանակցությունների կապակցությամբ:
Թալիբները հարձակվել էին նախագահական նստավայրի, Պաշտպանության նախարարության և ԱՄՆ-ի ԿԸՎ-ի գրասենյակի վրա: Այս շենքերի մոտ մի քանի պայթյուն էր որոտացել: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, 45 րոպե շարունակ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ականապատ մեքենան պայթեցնելիս զոհվել են 4 թալիբ գրոհայինները: Աֆղանական իշխանությունները չեն մեկնաբանում միջադեպը: Հայտնի չէ նաև, թե ահաբեկչության պահին նախագահ Քարզայը գտնվում էր արդյոք նստավայրում, թե ոչ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)