Ռուս զինծառայողները լքում են Սիրիան
Մերձավոր Արևելք
Ռուսաստանը Սիրիայի Տարտուս քաղաքի նյութա-տեխնիկական մատակարարման կետից դուրս է բերել իր ռազմական ողջ ներուժը. գրում է «Ведомости»-ն`հղում կատարելով ՌԴ ՊՆ-ի իր աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով`Սիրիայից զինվորականներին դուրս բերելու մասին որոշումը թելադրված է նրանց վտանգի չենթարկելու ցանկությամբ: Բացի այդ` ՊՆ-ում նշել են, որ իրենք զգուշանում են, որ ռուս զինածառայողների մասնակցությամբ տեղի ունեցած որևէ միջադեպ բացասական քաղաքական արձագանք կգտնի: Այդ կապակցությամբ Տարտուսում այս պահին չկան ոչ միայն զինծառայողներ, այլև` Ռուսաստանի քաղաքացիական ծառայողներ:
ՌԴ պաշտպանության փոխնախարար Միխայիլ Բոգդանովն ավելի վաղ արաբական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ Տարտուսում գտնվող կետը ռազմավարական նշանակություն չունի: Նյութա-տեխնիկական այս կետը գործում էր դեռևս խորհրդային տարիներից: Ալժիրում և Հարավսլավիայում գործող նավահանգիստների հետ մեկտեղ` այն օգտագործվում էր ԽՍՀՄ ռազմա-ծովային նավատորմի 5-րդ օպերատիվ Էսկադրիլայի պաշարների համալրման և անձնակազմի հանգստի համար, իսկ նրա խնդիրը ամերիկյան նավատորմին դիմակայելն էր:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)