ԱՄՆ–ը իր առաքելությունն Աֆղանստանում մեկ տարի շուտ կավարտի
ԱՄՆ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է, որ ամերիկյան զորքերը ռազմական գործողություններն Աֆղանստանում կավարտեն նախատեսվածից մեկ տարի շուտ։
Ավելի վաղ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները հայտարարել էին կոալիցիոն զորքերի դուրսբերման վերջնաժամկետը՝ նախանշելով մինչև 2014 թվականի ավարտը։ Պանետան այսօր հայտարարել է, որ ՆԱՏՕ–ի զորքերը Աֆղանստանից դուրս կբերվեն այդ նշված ժամկետում՝ պահպանելով ռազմական մշտական պատրաստվածությունը։
Սակայն ԱՄՆ–ի նախագահի վարչակազմից նշել են, որ Պանետայի որոշումը վերջնական չէ, և այդ հարցը քննարկման է դրվելու մայիսին Չիկագոյում անցկացվելիք ՆԱՏՕ–ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է Lenta.ru–ն։
Հիշեցնենք, որ 2011–ի ամռանը Բարաք Օբաման հայտարարել էր, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս են բերվելու մինչև 2012 թվականի ավարտը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)