Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման հնարավորության մասին Իսպանիայի կառավարությունը հեռացրել է աշխատակցին՝ միգրանտների թվի հրապարակման պատճառով Կոչ եմ անում զերծ մնալ կամայական մեկնաբանություններից․ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ Չինաստանի Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Չորս համայնքում նշանակվել են հերթական ընտրություններ․ Հակակոռուպցիոն կոմիտեն մշտադիտարկում կիրականացնի Պուտինը ստորագրել է Ռուսաստանում կրիպտոարժույթների շրջանառությունը կարգավորող օրենքը Հաջիև․ «Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել գնացքով կամ ավտոմեքենայով» Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ. վերջինս ընդունել է Հայաստան այց կատարելու հրավերը Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ 

«Ո՞ւմ օգտին է աշխատում հայկական դիվանագիտությունը»

Բլոգոսֆերա

Սոնա Արշունեցին ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«ՈՒ՞Մ ՕԳՏԻՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Շուրջ 10-ը տարի ինֆորմացիայի բլոկադա էր. հանրությանն անհասանելի էր, թե մեր Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու արտգործնախարար Վարդան Օսկանյանն ի՞նչ են բանակցում համանախագահների, կամ Ադրբեջանի հետ, քանզի ամեն բան գաղտնիության քողի տակ էր արվում, իբր բանակցային գործընթացին չվնասելու համար: Առաջին լուրջ սխալ քայլը, որ ակնբախ էր և անհանգստացնող, դա Ղարաբաղյան կողմի դուրս մնալն էր բանակցային գործընթացից: ճիշտ է տարիներ շարունակ զրոյական կետում էր բանակցությունները՝ «սառեցված», բայց համենայն դեպս գոնե հանգիստ էինք, որ ոչ մի փաստաթուղթ չկար ստորագրված: Մեր անհանգստությունները սկիզբ առան 2007-ից, երբ շրջանառության մեջ դրվեց “Մադրիդյան սկզբունքներ”-ի ստորագրման փաստը ու դարձյալ գաղտնի, գաղտնի ողջ ազգի համար ու մնաց հանելուկ, առեղծվածային. ու՞մ մտքի ծայրով կանցներ անգամ, որ գործ ունենք դիվանագիտական խարդավանքների ու աճպարարության հետ: Գաղտնիությունն ու անորոշությունը համակել էր մեզ. չէինք իմանում ի՞նչ են տալիս, ի՞նչ են առնում… Շա՜տ ուշացումով իմացանք, որ առնելու ոչի´նչ չունենք ու փոխարենը մատաղացու ոչխարի նման մեր տղաների արյունով վերցրած հողերն են աճուրդի հանված, բախշելու են Ադրբեջանին: Ազգովի վստահում էինք արտգործնախարարի արդարացումներին. կարողանում էր քաղաքական դիվիդենտներ շահել իր ելույթներով, հավատ ներշնչել, թեև բոլոր դեպքերում այդ գաղտնիությունը շատ տարօրինակ էր, սիրտ մաշող: Դա էլ շնորքի հարց է. կարողանալ հռետորական ճարտար լեզվով այնպես համոզել մի ամբող ազգի քո անսխալական լինելը քաղաքական- դիվանագիտական դաշտում, որ ազգը նշույլ անգամ չկասկածի, որ իրոք գործ ունի պրոֆեսիոնալիզմի դասեր սերտած դիվանագետի հետ: Բայց երբ վերջապես հնարավոր եղավ կոտրել ու բացել չարաբաստիկ գաղտնիության սնդուկի յոթ կողպեքներն ու հանրությանը հասանելի դարձավ Մադրիդում ստորագրված և “Մադրիդյան սկզբունքներ” անվանումն ստացած փաստաթղթի հայատյաց ձևակերպումներին, այդ միֆը հօդս ցնդեց, փուչիկի նման պայթեց ու ողջ ազգը կանգնեց փաստի առաջ: Պարզվեց, որ նախագահն ու արտգործնախարարը բանակցություններից մեզ ժառանգություն են թողել “Մադրիդյան սկզբունքները”. մի փաստաթուղթ, որի հիմնարար կետերից յուրաքանչյուրը բխում է Ադրբեջանի օգտին: Ղարաբաղի ճակատագիրը իրականում հայտնվեց ծուղակում: Բարձագույն դիվանագիտական աստիճանի որակավորում ունեցող արտգործնախարար Վարդան Օսկանյանը ինչպե՞ս կարող էր ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. գրավյալ տարածքների վերադարձ, փախստականների վերադարձ բուն Ղարաբաղի տարածք, միջազգային զորքերի տեղակայում… Երբ Ադրբեջանական կողմը “Մադրիդյան սկզբունքներում” հաջողեց ամրագրել իր փախստականների վերադարձը բնօրրաններ’ այսինքն բուն Ղարաբաղի տարածք, զարմանալի էր արտգործանխարար Օսկանյանի հանցավոր անտարբերությունը Սումգայիթից, Բաքվից, Գետաշենից, Կիրովաբադից Շահումյանից… գաղթած մեր հայ փախստականների ճակատագրի ու նրանց իրավունքների մասին, որը “Մադրիդյան սկզբունքներում” այդպես էլ տեղ չգտան, էլ չեմ ասում որպես հակակշիռ պահանջվեր դեռ Սովետական տարիներին հայաթափած Նախիջևանահայերի վերադարձն իրենց բնօրրանը’ Նախիջևան: Այնպիսի կարծիք է ստեղծվում, որ մենք փախստականներ չենք էլ ունեցել ընդհանրապես: Ամենակարևոր բացթողումը. եթե դրված էր Ադրբեջանին վերադարձնել մեր գրաված 7 շրջանները, բա մեր օկուպացված տարացքների' Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների… փոխանակման հարցը ինչու՞ չկա այս “Մադրիդյան սկզբունքներ” կոչվածում. Կարելի է կարծել, թե մեր արտգործնախարարը սրճարանում սրճելիս է եղել, երբ այս չարաբաստիկ “Մադրիդյան սկզբունքներ” կոչված փաստաթուղթը կյանքի է կոչվել և այսօր ողջ ազգին պարտադրվում է պատանդ դառնալ այդ հայատյաց ձևակերպումներին: Երբ խոսք գնաց Նախիջևանի մասին, չեմ կարող մոռանալ ու չանդրադառնալ Վարդան Օսկանյանի դաժան ու հանցավոր անտարբերությանը, երբ 2004-ին Ադրբեջանը սկսեց Հին Ջուղայի Խաչքարերի հիմնահատակ ջարդը. այնքան հազվադեպ ու թույլ, դեպքից-դեպք էր նրա կողմից հնչեցվում այu աննախադեպ մշակույթային եղեռնի մասին, որ ո´չ միջազգային կառույցները, ո´չ էլ ՅՈՒՆԵՍԿՈ կոչվածը լուրջ չէին ընդունում, կարևորություն չէին տալիս: Մեր ղեկավարները դարձան այդ չարագործության մեղսակիցներն, իրենց անտարբերությամբ է´լ ավելի ոգևորելով մշակութային ջարդարարներին: Այս քաղաքակիրթ դարում, երբ տեղեկատվական ինֆորմացիան սփռվում է րոպեների ընթացքում, երբ հասարակ քաղաքացին է իր սեփական գույքի, իր իրավունքների պաշտպանության համար կարողանում դիմել ՀԱԱԳԱՅԻ դատարան և արդարության հասնել, մեր արտգործնախարարը չգիտե՞ր թե ինչպես, ի՞նչ ճանապարհով կարելի էր ի սկզբանե կանխել մշակույթային այդ վանդալիզմը ու գոնե հնարավոր կլիներ փրկել, դեմն առնել հիմնահատակ ոչնչացումից, թե՞ մեր նախարարի առաջ փա՞կ էին Արդարադատության միջազգային դատարան' Հաագա տանող ճանապարհները, որպեսզի և´ Ադրբեջանի, և´ ՅՈՒՆԵՍԿՈ կոչված կառույցի դեմ դատական հայց ներկայացվեր. Մի բան, որ պետք է արվեր պետական մակարդակով և պահանջվեր Ադրբեջանից բռնագանձել ոչնչացված հուշարձանների արժեքը: Հին Ջուղայի հազարամյա խաչքարերի ջարդը Վարդան Օսկանյանի դաժան անտարբերության խղճին է. ու նրա ճակատին է դաջվելու այդ խարանը… Նույն անտարբեր վերաբերմունքին արժանացավ 2004թ փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից: Զավեշտական է. այս սահմռկեցուցիչ իրողությունը նախարարը հարկ չհամարեց միջազգային կառույցներին ներկայացնել ինչպես հարկն է՝ ազգային հողի վրա, երբ նման առիթը Ադրբեջանը երբե´ք ձեռից բաց չէր թողնի. այնպիսի՜ վայնասուն կբարձրացներ, և չէր դադարի պատեհ-անպատեհ առիթներով բարձր բեմերից հնչեցնելու ու դատապարտելու: Լավ հռետոր լինելը, կամ հանպատրաստից ճառ թխելը բնավ էլ կապ չունեն դիվանագետի բարձր որակ ապահովելուն, կամ հայրենասիրության հետ. դրանք իրարից տարբեր կատեգորիաներ են : Օսկանյանը ճարպկորեն ձգեց տարիները. ինչպես ասում են առանց մեր դարդին դարման անելու. դա էլ իր հմտությունն ունի, որ կարողացավ համոզել, որ գործ է անում, բայց ունենք այն, ինչ ունենք. նրանից մնաց հիշատակ “Մադրիդյան սկզբունքները”: Քանի որ Քոչարյանն ինձ մոտ ի սկզբանե որպես համարձակ ու հայրենասեր անհատի տպավորություն է թողել, ուստի մի հարց մինչև օրս գաղտնիք մնաց և անվերջ տանջում է ինձ. չեմ հասկանում, Վարդան Օսկանյանը “Մադրիդյան սկզբունքները” գաղտնիք էր պահում ողջ ազգից, որ ի ցույց չդներ իրեն անզորությունը, դիվանագիտական պարտությունը, բայց ինձ հետաքրքրում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքն ու հանդուրժողականությունը այս հայատյաց ձևակերպումներին: Միթե՞ Օսկանյանը իրականությունը Քոչարյանի՞ց էլ է գաղտնիք պահել. (որը շատ կասկածում եմ) … Թե՞ և Նախագահը, և ԱԳ նախարարը թաքնվելով գաղտնիության քողի տակ, գիտակցելով բանակցություններից ժառանգություն թողած “Մադրիդյան “ փաստաթղթի հիմնարար սկզբունքների հայատյաց ձևակերպումները, անհամբեր սպասում էին իրենց լիազորությունները դարադեցնելու երջանիկ պահին: Եվ այսպես երկրորդ նախագահին ու արտգործնախարարին բարով- խերով անփորձանք, առանց պարտք ու պահանջի ճանապարհեցինք հանգստի՝ մեր արտաքին քաղաքակաության ասպարեզում ոչ մի քայլ առաջ, այլ ընդհակառակը՝ երկու քայլ հետ արձանագրելով: Փաստորեն, ստատուս քվոյի պահպանումը շատ թանկ նստեց մեզ վրա. մենք ժառանգեցինք խայտառակ մի փաստաթուղթ՝ ծուղակ, որն այսօր պարտադրվում է կյանքի կոչել…»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման հնարավորության մասին Իսպանիայի կառավարությունը հեռացրել է աշխատակցին՝ միգրանտների թվի հրապարակման պատճառով Կոչ եմ անում զերծ մնալ կամայական մեկնաբանություններից․ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ Չինաստանի Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբՉորս համայնքում նշանակվել են հերթական ընտրություններ․ Հակակոռուպցիոն կոմիտեն մշտադիտարկում կիրականացնի Պուտինը ստորագրել է Ռուսաստանում կրիպտոարժույթների շրջանառությունը կարգավորող օրենքըՀաջիև․ «Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել գնացքով կամ ավտոմեքենայով»Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ. վերջինս ընդունել է Հայաստան այց կատարելու հրավերը Կտրված կոբրայի գլուխը խայթել է 72-ամյա տղամարդունԱնվանվել են ամենատարողունակ մարտկոցով լավագույն սմարթֆոններըՖինլանդիայում չեն բացառել ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայումը երկրի տարածքումՀայ Դատի հանձնախումբը դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումըՀայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահԳերմանիայում դժգոհել են Ռուսաստանի մասին Ուկրաինայի դեսպանի հայտարարությունիցԱԺ-ում քննարկվում է իշխող խմբակցությունից երկրորդ փոխնախագահի ընտրության հարցը Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել էՎանաձորի և Գյուլագարակի համայնքներին վերադարձվել է 12 հողատարածքՖԻՖԱ-ն հերքել է Թրամփից օգնություն խնդրելու մասին տեղեկությունները8-րդ գումարման ԱԺ-ն պատմության մեջ շատ կարևոր տեղ է ունենալու․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյան․ Ադրբեջանի առաջարկած սահմանադրության նկատմամբ դրական վերաբերմունք չի լինի«ՀայՓոստը» պետությանը 1 մլրդ դրամ է վճարել․ Կոնջորյանը պաշտպանել է կնոջ աշխատանքի արդյունավետությունըՈւկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՁերբակալվել է 3D տպիչով մարտական անօդաչուների համար մասեր պատրաստելու մեջ կասկածվող տղամարդՈւկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ «Ցելյեի» գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» մասին․ Լավ գիտենք մրցակցի ուժեղ կողմերըՄալյորկայի ափերի մոտ հայտնաբերվել է նավակ, որում 17 միգրանտի մարմիններ էինՎարդևանյան․ «Այդ մոդելից կոմունիզմի կամ «կարմիր» մշակույթի հոտ է գալիս»Հայաստանում անշարժ գույքի գները կրկին աճում են․ ԿԲ-ն նոր տվյալներ է ներկայացրել Լու՞րջ եք ասում, մեր հիփոթեքով տների՞ց եք խոսում, գնացեք ձեր դղյակներից խոսացեք. ԿոնջորյանՍամվել Կարապետյան․ «Բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր»Իսպանիայում Սանչեսի դեմ հայց է ներկայացվել Սեուտայի ​​միգրացիոն ճգնաժամի պատճառով«Կին էր, կին», «հավանաբար Մնացական Մարտիրոսյանն էր»․ Արամ ՎարդևանյանՊարզ «բեզատչոտնիկություն» է. Լևոն Քոչարյանը` ՔՊ-ինԵրևանին չի ներկայացվել ԵՄ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ․ ՀՀ ԱԳՆԾաղկավանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Mercedes Vito»-ն․ կա 4 վիրավորՎստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը. Միրզիյոևը՝ Փաշինյանին«ԱԺ-ի աշխատանքների սկզբի օրերը խոստումնալից են, վստահ եմ՝ լինելու է թեժ պայքար, հետաքրքիր է»․ Սամվել Կարապետյան Կոնջորյանի եղբայրը պարզվում է խադրախության հոդվածով դատվածություն ունի. Քրիստինե ՎարդանյանԵթովպիայում սողանքը հասել է վանքի մոտ հավաքված հավատացյալներին. կա առնվազն 14 զոհԻտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել ապահովել Սև ծովում նավագնացության անվտանգությունըՁեր քաղաքական ուղեգիծը միտված է միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը. Ռահմոնը՝ Փաշինյանին WSJ. ԱՄՆ-ը և Թայվանը գաղտնի զորավարժություններ են անցկացնումՀԱՊԿ-ը պատրաստ է միջուկային զենք կիրառել. Իրանը հայտարարել է՝ պատրաստ է հարվածել ՈւկրաինայինՕմանի ափերի մոտ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից առաջարկվող սահմանադրությանը մեր կողմից որեւէ դրական վերաբերմունք չի լինի.ԿարապետյանԶԼՄ-ները հայտնել են Սեուտա միգրանտների հոսքի պատճառըԲարեկամաբար հորդորում եմ ձեզ խոսել կոկորդիլոսների մասին. Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին
Ամենադիտված