«Ի՞նչ ենք անում մենք՝ ընդդեմ միասեռականության քարոզի»
Բլոգոսֆերա
Արմ Հակը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հունիսի 26-ին հավանության է արժանացել մի շարք օրենքներ, ի շարս որոնց նաև Լրատվամիջոցների, ինտերնետի եւ վիրուսային գովազդի միջոցով երեխաների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերություններ քարոզելու համար առավելագույնը մինչեւ 1 մլն ռուբլի տույժ ու վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենքը, Նույնասեռ զույգերի կողմից ռուս երեխաների միջազգային որդեգրման արգելող օրենքը: Youtube.com-ում հատկապես վերջին շրջանում ռուս երիտասարդության սեքսուալ սանձարձակությունը ներկայացնող տեսանյութերի ֆոնին իրապես հասկանալի է այն վտանգը, որ այս պահին փորձում են կանխարգելել կամ սահմանափակել ու ոչնչացնել ռուսական պետական իշխանությունները. այլ կերպ ասած ռուսական պետական շրջնակները լավ են հասկանում, որ ռազմական կամ տնտեսական միջոցներով իրենց ծնկի բերել չկարողացած հակառակորդը գործի է դրել փորձված մեթոդը՝ կործանել պետությունը հասարակության այլասերման ու բարոյազրկման միջոցով, և այժմ ուզում են չեզոքացնել դա:
Իսկ ինչ են անում մերոնք հասարակությունը հնարավոր բարոյական աղետից փրկելու համար .... բացառիկ քայլ՝ աշխարհացունց մի միջոցառում իր մեջ գեյ ամուսնություններն օրինական դարձնելու քողարկված բովանդակություն ունեցող օրենք են մշակում բա?»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան