Հայաստանի արտգործնախարարը կայցելի Լյուքսեմբուրգ, Բեռլին և Փարիզ
Աշխարհ
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Լյուքսեմբուրգ:
Այցելության ընթացքում նա կստորագրի Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 28-ին, Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կլինի Բեռլինում:
Հոկտեմբերի 29-ին Փարիզում նախարարը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի