Ձյան մաքրման աշխատանքները շարունակվո՞ւմ են
Հայաստան
Մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքները վերացնելու նպատակով անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ապահովելու ուղղությամբ: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում։
Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 234,5տ տեխնիկական աղ և 557,2 խմ ավազ, գործի է դրվել 139 միավոր հատուկ մեքենամեխանիզմ:
Թեև քաղաքապետարանից պնդում են, որ բոլոր վարչական շրջաններում մաքրման աշխատանքները շարունակվում են, սակայն Երևանի ծայրամասերում, մասնավորապես, ճանապարհների վիճակը դեռևս անմխիթար է։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի