Թուրքիան փոխհատուցում կվճարի ցույցերի ընթացքում տուժած անձանց
Թուրքիա
Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել փոխհատուցում վճարել երկրում բռնկված ցույցերի ընթացքում ոստիկանության գործողություններից տուժածներին. գրում է sabah պարբերականը:
Այսպես` փոխհատուցում կստանան այն տուժածները, ովքեր մասնակցել են բողոքի խաղաղ ցույցերին և հեռու են մնացել ոստիկանների վրա ցուցարարների կազմակերպած հարձակումներից:
Արդեն որոշվել է 100 մարդու անուն, որոնց կվճարվի փոխհատուցում: Գումարի չափը դեռևս չի հստակեցվել:
Գումարային փոխհատուցում կստանան նաև խանութների և ռեստորանների տնօրենները, որոնց վնաս է հասցվել ցույցերի ընթացքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)