Ալլա Պուգաչովան դարձել է Պրոխորովի վստահված անձը
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հաստատել է նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձանց ցանկը, որի մեջ ընդգրկվել է երգչուհի Ալլա Պուգաչովան։ Պաշտոնական փաստաթղթում Պուգաչովան ներկայացվել է ոչ թե որպես երգչուհի, այլ անհատ ձեռնարկատեր։
Բացի Պուգաչովայից, Պրոխորովի վստահված անձ են նշանակվել հեռուստալրագրող Ալեքսանդր Լյուբիմովը, Ռուսաստանի Արտասահմանյան գրականության ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Եկատերինա Գենիևան, դերասան Լեոնիդ Երմոլնիկը, գրող Վիկտոր Երոֆիևը և այլ հայտնի մարդիկ։ Ընդհանուր հաշվով Միխայիլ Պրոխորովի վստահված անձանց թիվը կազմում է 371, հաղորդում է Вести.ru–ն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 4–ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)