Ռասել Քրոուն Նոյի դերակատար
Աշխարհ
Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին վերանայում է Ռասել Քրոուի թեկնածությունը՝ որպես իր նոր ֆիլմում Նոյի դերակատար, հաղորդում է Deadline–ը։
Արոնոֆսկու ֆիլմը աստվածաշնչյան Նոյյան տապանի պատմության շարունակությունն է:Ռեժիսորը հայտարարել էր, թե ֆիլմի սցենարը բավականին դժվար է էկրանավորելու համար, այդ պատճառով Արոնոֆսկին սցենարի հիման վրա ստեղծել էր կոմիքսներ: Ռեժիսորին գրաֆիկական վեպ ստեղծելու գործում հետագայում օգնեց կանադացի նկարիչ Նիկո Հենրիխոնը:
ֆիլմում Նոյի դերը պետք է կատարեր Քրիստիան Բեյլը: Սակայն զբաղվածության պատճառով նա հրաժարվել էր մասնակցել ֆիլմի նկարահանումներին: Այնուհետև քննարկվել է Մայքլ Ֆասսբենդերի թեկնածությունը, սակայն այժմ ռեժիսորը ցանկանում է համագործակցել Քրոուի հետ: Նշենք նաև, որ Արոնոֆսկին մտադիր է մեկ այլ դերի համար հրավիրել Լիամ Նիսոնին:
Արոնոֆսկու նոր ֆիլմի սցենարի գրելու աշխատանքներին մասնակցել է Ջոն Լոգանը, որը նախկինում աշխատել է «Գլադիատոր» ֆիլմի վրա, որի գլխավոր դերակատարը Ռասել Քրոուն էր:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ