«Վարչապետի քարոզչական թիմի նոր պոնտը»
Բլոգոսֆերա
Լևոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետի քարոզչական թիմի նոր պոնտն էն է, որ ինչ որ «չար մարդիկ» մեծ գումարներ են տալիս լրատվամիջոցներին օֆֆշորի թեման տաք պահելու համար: Գյուտ են արել :Դ
Դե բոլորս էլ գիտենք, ենթադրում ենք, թե ում են ակնարկում, ու ճիշտ էլ ակնարկում են մեծ հաշվով, մասսամբ հենց տենց էլ կա, բայց էտ մեղմ ասած արդարացում չի, ոչ էլ ինչ որ հայտնագործություն, ինչ անենք որ նույն կուսակցությունից են, ամեն դեպքում քաղաքական մրցակիցներ են, ու բնականաբար մեկի վայրէջքի ժամանակ մյուսը փորձելու է մի ավել պադնոշկա տա, իհարկե ոչ անձամբ: Փաստն էն է որ կա սկանդալ, ու չկա դրա որևէ ադեկվատ արդարացում դեռևս, փոխարենը մանկապարտեզի մակարդակի ինչ որ խոսակցություններ, ու չար մարդկանց մասին լեգենդներ, իսկ թե ում փողերով ու հովանավորությամբ է սկանդալը տաք կամ սառը պահվում, էտ արդեն իրանց ներսի խնդիրներն են, ու մեզ ՝սովորական քաղաքացիներիս համար երկրորդական են, քանի դեռ առաջնային հարցի պատասխանը չկա»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան