«Նոր զինատեսակներն Ալիևին թերևս պետք կգան կնոջ դիրքերը պահելու համար»
Բլոգոսֆերա
Արմ Հակն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ազերիական շտապողականությունը հերթական անգամ ապրեց իր ձախողումը: ՌԴ-ն իրեն զենք վաճառեր, ու ինքն էլ էդ գնած զենքը աշխարհով մեկ ցույց տար չտեսի շլացած հայացքով, որ այսպես ասած ոտքերը գետնից կտրվեին, ու նախագահի մակարդակով հայտարարվեր ընդդեմ Հայաստանի պատերազմի նախապատրաստվելու մասին: Բայց դե ազերիական ռազմատենչ երազն արժանացավ հերթական կայֆալոմի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ձեռքով: Դե շատ մեծ բան չեղավ. ռուսական պաշտոնյան ամենայն սառնասրտությամբ ուղղակի հիշեցրեց, որ անպատեհ է ռազմատենչ հայտարարություններ անելը, այն էլ այնպիսի նուրբ տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է: «Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Կովկասում, և այն, ինչ տեղի է ունենում հիմա, ապացուցուցում են, որ այս տարածաշրջանում շատ հեշտ է ռազմական գործողություններ սկսելը: Հեշտ է առաջինը կայացնել զենք կիրառելու, պատերազմ սկսելու որոշումը, բայց չափազանց բարդ է այդ ամենը հետո խաղաղեցնել: Ցավոք, 90-ականներին մենք, այդ թվում՝ ես, զգացինք դա,- նշել է Նիկոլայ Բորդյուժան և շարունակել,-կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ այսօր մոռացել են այդ տխուր փորձը: Նրանց պետք է մի փոքր հիշել, թե ինչ է եղել 90-ականներին ու սառեցնել կրքերը: Էլի եմ ասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար՝ միայն խաղաղ ճանապարհ»: Ռուս պաշտոնյայի խոսքում կա ևս մեկ հետաքրքիր նյուանս: Վերջինս ասել է «Բնականաբար, ՀԱՊԿ-ը տիրապետում է բանակցային գործընթացին ու տեղյակ է՝ ինչ է տեղի ունենում: Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ես դեմ եմ, որ որևէ մեկը, ով էլ դա լինի՝ թեկուզ հենց ՀԱՊԿ-ը, միջամտի այսօր տեղի ունեցող գործընթացին»:
Ըստ էության, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շատ հստակ մեսսիջներ է ուղարկում ազերիական կողմին՝ վերջին ձեռքբերումից էյֆորիայի մեջ չընկնել ու հիշել 90-ականները. ի դեպ, այդ նույն 90-ականները ինչքան էլ դժվար էին մեզ՝ հայերիս համար, այնուամենայնիվ, կարևոր էին որպես հաղթանակած կողմ ձևավորվելու համար: Միաժամանակ նաև ռուսական կողմը հստակ է ներկայացնում իր կեցվածքը այն հարցում, որ ԼՂՀ հակամարտությունը լուծելի է միայն ու միայն խաղաղ ճանապարհով և արդեն գործող Մինսկի խմբի ֆորմատի մեջ: Այնպես որ, նոր զինատեսակների փորձարկումն Ալիևի համար թերևս պետք կգա նախագահական ընտրություններից հետո իր կամ Մեհրիբան խանումի դիրքերը պահելու և սեփական ժողովրդին մսաղացի բերան գցելու համար»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան