ԱՄՆ-ի հետախուզական ծառայության աշխատակցի բնակարանից գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային հետախուզության գործակալության (National Geospatial-Intelligence Agency, NGA) աշխատակիցն իր աշխատավայրից դուրս է բերել գաղտնի փաստաթղթեր եւ դրանք պահել իր տանը։ Այս տեղեկությունը տարածել է The Smoking Gun կայքը, որը մասնագիտացված է իրավապահ մարմինների փաստաթղթերի հրապարակման գործում։
67-ամյա Ռոբերտ Հարվինը, որը գործակալությունում աշխատել է որպես վերլուծաբան, ՀԴԲ-ի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ իրեն հոգեկան խանգարում ունեցող մարդ է ներկայացրել։
Հետաքննությունը սկսվել է 2012 թվականի հունվարին՝ այն բանից հետո, երբ Հարվինի մեքենայում ՀԴԲ–ի աշխատակիցները հայտնաբերել են գաղտնի փաստաթղթեր։ Ստանալով օրդեր՝ ՀԴԲ-ի գործակալները ստուգում են անցկացրել նրա բնակարանում և գտել գաղտնի փաստաթղթեր, որոնցից մեկը վերաբերում էր միջուկային զենքի ստեղծման գաղտնիքներին։
Հարվինի գործընկերը ՀԴԲ-ին պատմել է, որ Հարվինը մի քանի անգամ գործակալության տարածքից դուրս է բերել ծանր փաթեթներ, հաղորդում է Lenta.ru–ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)