Կտրականապես դեմ են Սաակաշվիլիի ռեժիմին զենք մատակարարելուն
Աշխարհ
Ռուսաստանը հանդես է գալիս Վրաստանին սպառազինություն մատակարարելու դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը՝ հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Անատոլի Անտոնովը նշել է, որ իրենք կտրականապես դեմ են Սաակաշվիլիի ռեժիմին ցանկացած զինատեսակ մատակարարելուն. «Եթե իսկապես ընդունվի այդպիսի որոշում, ապա այն կապակայունացնի Կովկասում տիրող իրավիճակը», – նշել է նա:
Հիշեցնենք, որ համաշխարհային ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում Վաշինգտոնում տեղի ունեցած վրաց-ամերիկյան գագաթնաժողովում վճռվել է վերականգնել Վրաստանին ամերիկյան զենքի մատակարարումը: Վրացական կողմը կարևորել է հակաօդային և հակատանկային զինատեսակների հատկացումը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ