Սաֆարովի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխանը նողկալի էր
Բլոգոսֆերա
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության գլխավոր քարտուղար Հրաչյա Բասմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Վրաստանի խորհրդարանի նոր շենքում, որը գտնվում է Քութաիսի քաղաքում, սկսվեցին Նիդերլանդների Բազմակողմանի Ժողովրդավարության ինստիտուտի կողմից կազմակերպված երիտասարդ քաղաքական գործիչների համաժողովը, որը կրում է եվրոպական հեռանկարաները Հարավային Կովկասում անվանումը. մասնակցում են' Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երիտասարդ քաղաքական գործիչները:
Հայկական պատվիրակության կողմից հարց բարձրացվեց, թե ինչպես են Ադրբեջանում և, մասնավորապես, համաժողովի մասնակիցները , վերաբերվում մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազգային հերոսի կոչում շնորհելու փաստին: Ադրբեջանական կողմի պատասխանը նողկալի էր և համահունչ այդ պետության քաղաքականությանը: Պատասխանը հետևյալն էր' Ադրբեջանը Սաֆարովին դիմավորեց այնպես, ինչպես' իր ազգի զավակաին: Նման դեպքում մեկնաբանություններն անտեղի են: Հիշեցնեմ միայն Բալզակի հայտնի տողերը' անբարոյականությունն էլ պետք է լինի բարոյականության սահմաններում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան