Սիրիայի դեմ ամերիկյան դավադրությունը դառնում է ակնհայտ
Իրան
Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին պաղեստինցի ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի դեմ ամերիկյան դավադրությունը դառնում է ակնհայտ։
«Սիրիայում ամերիկյան ծրագրի գլխավոր նպատակը տարածաշրջանում դիմադրության առաջին գծին հարված հասցնելն է, քանի դեռ Սիրիան աջակցում է Պաղեստինին ու Լիբանանին: Եթե պաշտոնական Դամասկոսն ԱՄՆ-ին խոստանա, որ դադարեցնում է Պաղեստինին ու Լիբանանին իր աջակցությունը, ապա անմիջապես կդադարի Սիրիայի շուրջ ողջ աղմուկը», – նշել է նա:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ–ն ու մի շարք եվրոպական երկրներ ցանկանում են վրեժխնդիր լինել Սիրիայից՝ իրենց տարածաշրջանային պարտությունների համար: Իրանը Սիրիայում աջակցում է ժողովրդի օգտին կատարվող ամեն տիպի բարեփոխումներին և դեմ է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից Սիրիայի ներքին գործերին միջամտելուն։ Այս մասին է հաղորդում իրանական Mehr News լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ