Իմ հայրենիքում . . . Երևանում... մարմինս դողում էր
Բլոգոսֆերա
Գուրգեն Ասատրյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վահեն..., ընդհամենը 35 տարեկան բժիշկ` գազանաբար հոշոտվեց ու գնաց, իսկ մենք մնացինք մեր տեղերում' դարձանք անտարբեր մի օրգանիզմ...
Ու կարծես ամեն ինչ նորնալ էր, և ոչինչ չէր կատարվել մարդսպանի Հարսնաքարում, այցելունների պակաս չկար, թուրքական կլկլոցներն էլ ինչպես միշտ անպակաս էին ...
Էհհ... մեկ տարի անացավ, և նորից հավաքվեցինք ու Վահեին աչքներիս առաջ նորից սպանեցին` հափշտակելով հուշատախտակը' բորենիները պղծեցին նրա հիշատակը, ինչպես ազերիները Ջուղայում, թուրքերը մեր պապենական հողում...
Իմ հայրենիքում . . . Երևանում... մարմինս դողում էր` տեսածիս ու լսածիս չէի հավատում ու մեղավորը ՄԵՆՔ ԵՆՔ!
Հ.Գ. Ոստիկանական բութ հայացքների վերևում կարմիր ղզլբաշներ էին երևում, երիտթուրքերն էին Երևանի փողոցներում, իսկ մենք' 1915թ-ի հոշոտված ու հոշոտման եզրին կանգնած մի նշխարք հայեր ...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան