«Այդ մի բուռ ժողովրդին գցեի՞նք մսաղացի մեջ»
Բլոգոսֆերա
Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քիչ զարմանում եմ, երբ երեկվա միջադեպի մասին մեծ- մեծ կարծիքներ եմ լսում, որ պետք է ջարդեինք փշրեինք մեր շուրջը, ոչ թե տուն վերադառնայինք: Ցյուրիխյան դեպքեր են մեջբերում, առանց հաշվի առնելու, որ մենք միայն մեկ խնդիր չէ, որ պետք է լուծենք: Մեր քայլերը հաշվարկված են, մենք ունենք ծրագիր իրականացնելու և միայն Նեմեցի տան մոտով անցնելը չէ մեր գերնպատակը, որ այդ մի բուռ ժողովրդին, որի դեմ կանգնած էր տասնապատիկ շատ ոստիկանական մեքենա, գցեինք մսաղացի մեջ: Կանայք և աղջիկները պետք է հարձակում գործեին? Մտածո՞ւմ եք ինչ եք ասում: Քանի անգամ փորձեցի ճեղքել պատը, ամբողջ ուժով հրելով ոստիկաններին, այնքան ուժեղ էին, որ աչք էլ չթարթեցին: Դիմադրական շարժումները հենց այսպես են թուլացնում համակարգը, տարբեր օջախներ ստեղծելով: Այդ մի բուռ ժողովրդին քննադատելու փոխարեն մտածեք ինչպես անեք, որ նման դեպքերում բիլակներով տղաները ավելի շատ լինեն ու մենք ուժեղ լինենք: Երբ քայլ ես անում, պետք է վստահ լինես որ հաղթելու ես, հակառակ դեպքում էշնահատակությունը մեզ ի՞նչ է տալու: Կամ էլ, այդ ո՞ւմ է վնաս տվել մեր ռազմա- հայրենասիրական երգերը, որ երգեցողությունն եք քննադատում: Երգելու ենք ու պիտի երգենք, այ գործակալներ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան