Ռեժիսորը ձերբակալվել է նկարահանումներ կատարելիս
ԱՄՆ
Associated Press գործակալությունը հայտնում է, որ ռեժիսոր Ջոշուա Ֆոքսը ձերբակալվել է ԱՄՆ Կոնգերսի Ներկայացուցիչների պալատում նկարահանումներ կատարելու համար: Վերջինս չի ունեցել նկարահանման համար համապատասխան թույլտվություն։
Ռեժիսորին շենքից դուրս են բերել ձեռնաշղթաներով: Ֆոքսին մեղադրանք է ներկայացվել հանցավոր նպատակներով հաստատություն ապօրինի ներխուժելու համար:
Ջոշուա Ֆոքսը փորձել է փետրվարի 1-ին նկարահանումներ կատարել էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ենթահանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր նավթային և գազային հորերում հիդրավլիկ պայթեցման մեթոդի կիրառումը՝ ազդեցությունը մեծացնելու համար:
Ռեժիսորը դեմ է այդ մեթոդին. նա կարծում է, որ դա վտանգավոր է շրջակա միջավայրի համար: Այս խնդրին է նվիրված «Գազլենդ» (Gasland) ֆիլմը: 2011 թվականին այն հավակնում էր «Օսկարի»՝ որպես լավագույն փաստավավերագրական ֆիլմ:
Ենթահանձնաժողովի նիստը, որը թույլ չէին տվել նկարահանել Ֆոքսին, հեռարձակվել է համացանցում՝ ենթահանձնաժողովի կայքում: Տեղադրված է նաև ձայնագրությունը, ինչն ընդունված պրակտիկա է Կոնգրեսում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)