Եգիպտոսի կառավարության 5 նախարար հրաժարական է տվել և միանում է ընդդիմությանը
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի կառավարության 5 նախարար հրաժարականի դիմում է ներկայացրել: Իրենց աթոռներից հրաժարվել են Զբոսաշրջության, Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Խմելու ջրի և սանիտարահիգիենիկ հարցերի, ինչպես նաև՝ Շրջակա միջավայրի պաշտպանության ու Խորհրդարանի հարցերով նախարարները: Նախարարների հրաժարականը պայմանավորված է ընդդիմության ներկայացրած պահանջներով, ովքեր հանդես են գալիս նախագահ Մուհամմեդ Մուրսիի հրաժարականի պահանջով: Մուրսիի կառավարությունում տեղ զբաղեցրած այս նախարարները պատրաստ են միանալ ընդդիմությանը. գրում է ИТАР-ТАСС-ը:
Նշենք, որ երկուշաբթի օրը Եգիպտոսում սկսվել է համընդհանուր գործադուլ: Բողոքի ակցիան աստիճանաբար վերածվելու է իշխանություններին չենթարկվելու քարոզի, եթե Մուրսին չհեռանա՝ համաձայն իրեն ներկայացված վերջնագրի, հայտարարել են ընդդիմության ներկայացուցիչները:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը