«Չինարիի բնակիչներն ամեն օր օրհնում են Սեյրան Օհանյանին»
Բլոգոսֆերա
Կոստանտին Տեր-Նակալյանը «Facebook» սոցցանցի իր էջում գրել է.
«Էսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տարեդարձն է ու այս առնչությամբ ուզում եմ պատմել, թե ինչ պատմեց ինձ երեկ Չինարի գյուղի գյուղապետը՝ Օհանյանի մասին:
Մինչ ոմանք հիստերիկ ալիքներ են անում, պահանջում են հրաժարական ու անեծքներ են թափում՝ իրանց տաքուկ աթոռներից մեջ նստած ու այդքան քաջացնող համակարգչի առջև սուրճ խմելով, մարդիկ, ովքեր ապրում են մի գյուղում, որը սեպի պես խրված է ադրբեջանական տարածքի մեջ ու 3 կողմից գնդակոծվում է ամեն օր, օրհնում են նախարարին:
Դուք գիտե՞ք, որ 2008-ից ի վեր Սեյրան Օհանյանը անձամբ է մոտ 10 անգամ այցելել Չինարի ու անձամբ է տվել հրամաններ, որոնք միտված են սանձելու հակառակորդի համարձակությունը:
Դուք գիտե՞ք, որ հենց Օհանյանի շնորհիվ է, որ այսօր դեպի Չինարի գնացող ճանապարհը վերանորոգվել է ու անցնաելի է դարձել, այդ կերպով դադարեցնելով դե ֆակտո բլոկադան:
Դուք գիտե՞ք, հենց Օհանյանի հրամանով անցած տարի ադրբեջանցիների իրականացրած հայտնի դիվերսիայից հետո կյանքի կոչվեց «10 ադրբեջանցի՝ ամեն զոհված հայի դիմաց» նոր դոկտրինը:
Դուք գիտե՞ք, որ ի տարբերություն մեզ՝ ֆռոնտից հեռու ապրող երևանաբնակներիս, Չինարեցիների կարծիքով քանի դեռ Սեյրանը նախարար է, մեր բանակը միայն ավելի հզորանալու է, իսկ իրենք պաշտպանված են թուրքերից:
Հ.Գ. Սա իմ խոսքերը չեն, սա Ադրբեջանի հետ 25 կիլոմետր սահման ունեցող Չինարիի գյուղապետի խոսքերն են, ով ի դեպ շատ կարգին մարդ էր»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան