«Սերժ Սարգսյանը գիտի՞՝ ինչ գումարներ են գրպանվում»
Բլոգոսֆերա
Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ Սերժ Սարգսյանն ասում է, թե հնարավոր չէ ուտել պետական բյուջեի 70 տոկոսը՝ 700 միլիարդ, այլ խոսք կարող է գնալ ընդամենը 200-300 միլիոնի մասին, առաջ է գալիս երկու հարց-ենթադրություն.
1. Սերժ Սարգսյանը որտեղից գիտի՞, որ մսխումներն ու կերածը կազմում է հենց 200-300 միլիոն դրամ: Նա հո ենթադրությամբ չէ՞ր ասի այդ թիվը: Եթե ասում է, ուրեմն շատ լավ գիտի ու մինչ ՎՊ-ի զեկույցն էլ լավ տեղյակ էր, թե ինչ գումարներ են գրպանվում, ում կողմից են գրպանվում, ինչպես են գրպանվում...
2. Ասպարեզ նետելով 200-300 միլիոնի հարցը, նա կտրուկ ուղերձ է հղում, ցուցում տալիս համապատասխան մարմիններին, հստակ հասկացնելով, որ քննության ընթացքում ձեր բացահայտելիք չարաշահումների շեմը հենց այդ թիվն է, հանկարծ դրանից այն կողմ չհամարձակվեք անցնել...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան