Ռուսաստանը կշարունակի զենքի մատակարարումը Սիրիային. ՌԴ ՊՆ
Մերձավոր Արևելք
«Ռուսաստանը կշարունակի զենքի մատակարարումը Սիրիային՝ հաշվի առնելով ինչպես միջազգային նորմերը, այնպես էլ ռուս–սիրիական երկկողմ պարտավորությունները»,– հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը՝ РИА Новости լրատվականի փոխացմամբ։
Անտոնովի խոսքերով՝ որևէ սահմանափակում չկա ռուսական զենքի մատակարարման հետ կապված։ «Մենք պետք է կատարենք մեր պարտավորությունները և մենք կանենք դա»,– ասել է փոխնախարարը՝ շեշտելով, որ ՌԴ–ն չի խախտում միջազգային իրավունքի նորմերը։
Հարկ է հիշեցնել, որ ռուսական սպառազինության ներմուծման առումով Սիրիան իր տարածաշրջանի ամենախոշոր ներմուծողն է։ Ներկայումս գործարկման փուլում է Սիրիա՝ «Բաստիոն» տեսակի հրթիռային համակարգեր ներմուծելու վերաբերյալ պայմանագիրը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)