«Դարձել ես քրեական հանցագործ, և սա նոր բան չէ». Հայրիկյանը՝ Ստյոպա Սաֆարյանին
Բլոգոսֆերա
Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ստյոպա Սաֆարյանին
դու միակ քաղաքական գործիչն ես առայժմ, որ ազգային ժողովում բարձրաձայնել է վտրարանդի հայ գրողների խնդիրը, և այդով վավերագրել որ այդպիսի խնդիր կա առհասարակ: Հակառակ դեպքում ոչ մի վկայություն չեր լինի որևէ արխիվում այդ մասին, և չկա համարյա ոչինչ մեդիայում: Քո ներդրման համար վտարանդի գրողները հայնտեցին քեզ իրենց երախտագիտությունը: Այս ամենով հանդերձ, տարակուսանք է առաջացնում քո տեքստը Պարույր Հայրիկյանի վերաբերյալ: Չեմ հասկանում թե ինչպես կարող է ազգային ժողովում թաբուների թաբուն բարձրաձայնող քաջ գործիչը իջնել այսպիսի մակարդակի: Ինչ որ բան այն չէ այստեղ Ստյոպա: Ասեմ սկզբից, որ կասկածում եմ հիմա, որ ազգային ժողովում դու կամ ինչ որ քյանդրբազություն էիր ձեռնարկել մեր մասին խոսելով, բարոյականություն որպես ծախելով ներքին խոհանոցից անտեղյակ աքսորյալներիս վրա, կամ քո հետ ինչ որ բան է կատարվել վերջերս, ինչից ծայրահեղորեն այլասերվել ես:
Արարքդ այլասերում չեմ համարում այն պատճառով որ առաջնորդիս եմ սիրում ու նեղացել եմ քեզնից, այլ որովհետև դու քաղաքական քննադատությունը շփոթել ես բանսարկության, ուղորդված վարկաբեկման, սպանությունը կոծկելու, ու մի շարք քրեական հանցագործությունների հետ:
Դու Ստյոպա, դարձել ես քրեական հանցագործ, և սա նոր բան չէ: Երեկ դիտեցի մի քանի տեսանյութ Հայաստանից, որոնք նախկինում ուշադրությունիցս վրիպել էին, որովհետև մի երկու ամիս անտառում կառուցում էի տունս, և ինթերնետին հասու չէի: Ես ապշած ու շվարած կարդացի ու տեսա թե ինչպես ես մասնակցում, և անգամ վարում Գեորգի Վանյանի սպանության հրահրումը: Սրա մասին ասեմ պարզապես որ տեղյակ եմ արդեն, ցավոք սրտի ուշացոումով, ու հարմար առիթով կանրադառնանք սրան ինչպես հարկն է, հիմա շարունակենք ընտրված թեման:
***
Պարզվում է՝ «անկախության սիմվոլի» մոտ ոչ թե բերան է, այլ ունիտազ: Սրա համար դու կարող ես դատվել խուլիգանության հոդվածով, տուգանվել, մարդու արժանապատվությանը հասցրած վիրավորանքի համար:
***
Ինչ ասես անդաստիարակ մարդուն, ով անհաջող գաստրոլի դուրս եկավ, Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եվրոպական տուրնեի գնաց-վերադարձավ, ու հիմա նեղվում է, որ ողջ ազգը ղժժում է իր վրա: Այն ինչ դու ասում ես այս տողերում, քրեական օրենսգրքով ձևակերպվում է որպես կտտանք, մահացու վնասվածք ստացած մարդու նկատմամբ: Այս հանցագործության համար նախատեսվում է տուգանք, կամ բանտարկություն:
***
Ինչ իմանա ազգս, որ այս մարդու ամբողջ գործունեությունը վերջին տասնամյակներում փող աշխատելն է եղել «անկախության սիմվոլիկայի» զոնտիկի տակ...
Եթե չկարողանաս ապացուցել այս պնդումդ, կարող ես դատվել զրպարտության համար, կամ եթե ապացուցվի որ փող աշխատելուց բացի ուրիշ բան էլ է արել: Փողից խոսենք: Դու որ տարիներով նստել ես ամբողջ ազգի վզին քո աշխատավարձով, մինչ օրս նստած ես, արդյոք դրամ աշխատելը համարում ես հանցագործություն: Բացի այդ, դու որտեղից գիտես ով որքան փող է աշխատել և ինչպես: Էս ինչ չեկիստություն է: Կամ եթե հայնտաբերել ես որ անօրեն փող է աշխատել, դու հանցագործությունը վկայելուց հայտնելու պարտականություն ունես այ ազգային ժողովի օրինաստեղծ պատգամավոր, նախկին բարեբախտաբար, դու ինչու փաստեր չես ներկայացնում դատարան ու հասարակությանը, փոխանակ բամբասես հնարավոր բոլոր անկյուններում: ՈՒմ բերանն է ունիտազ այ խուլիգան:
***
Իրականում նա նեղվում է, որ բեմի վրա արդեն բարձրացել է վարագույրը ու պարզվել է, որ իր վրա «մահափորձ» չի եղել, որ շորերի վրա հետքեր չկան, որ կրակողին հավանաբար ասել է' «սպասի սարոչկաս հանեմ, նոր կրակի», կամ' «ընենց տեղ կկրակես, որ ոչ մի օրգան չվնասվի», որ հասկանալի դարձավ, թե ինչո՞ւ է նա «մահափորձի օրը» հրաժարվել ուղեկցությունից, որ ցուցմունքներով այդպես էլ չհաստատվեց իր' «ռուսական իմպերիալիզմի» դարավոր թշնամին լինելու հանգամանքը, ու որ թատրոնը նողկալի է ու ոչնչացնող հենց իր համար...
Այս տողերիդ համար քեզ կարելի է ներգրավել քրեկան գործում, որպես դատական պրոցեսը շեղելու փորձ անող մեղսակից հանցագործ: Չեմ թաքցնում, հենց այս պահից կակսածում եմ որ դու, քո ամբողջ կուսակցությունը, եթե քեզնից չհրաժարվի անմիջապես, կուսկացապետդ, մասնակից եք սպանության փորձին: Բոլորովին պատահական չեմ համարում այլևս որ Վարդան Սեթրակյանը առաջարկում էր վճարել քո ղեկավարի նախընտրական գրավը: Բայց ամենակարևորը, ոչ մի անկախականի աչքից չվրիպեց որ ձեռքի հետ հերքեցիր ռուսական իմպերիալիզմի մասնակցությունը: Սրանից էլ հետո:
***
Թռչնաբուծարան չեմ ունեցել, աշխատողների չեմ «քցել»... -տարբեր մեծահարուստներից, այդ թվում' օլիգարխ կուսակցապետերից փող չեմ վերցրել ու սրա-նրա դեմ խոսել...
Եթե չապացուցես որ թռչնաբուծարան է ունեցել, աշխատողներին էլ գցել, կամ կոնկրետ ումից է դրամ վերցրել որևէ մեկի դեմ խոսելու, զրպարտիչ ես բազարի մակարդակի, և որպես այդպիսին լակոտ:
***
Ստյոպա, եթե խոհեմ լինես, կհասկանաս այն աղբակույտի խորությունը որում հայտնվել ես, ու էլ երբեք այնտեղից դուրս չես գա, եթե նամակս չհամարես երկնային մանանա ու եղբայրական օգնություն քո կյանքի ամենադժվար պահին, ու հենց հիմա չվազես պարոն Հայրիկյանի ձեռքը համբուրելու, ոտքերն էլ եթե թույլ տա, եթե թույլ չտա հողաթափերը, չեղած մազերդ պոկելով չխոստովանես որ ավանակի մեկն ես եղել, ու ներողություն չհայցես հասարակավ»:
2013.07.01
Վահե Ավետյան»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան