««Одноклассники»-ն ԼՂՀ-ն չի համարում Ադրբեջանի տարածք»
Բլոգոսֆերա
Սևան Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռուսական սոցիալական կայքը ցուցաբերել է «անհարգալից» վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ՝ (գրում է 1news.az) աշխարհագրական քարտեզից հանելով Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքները: «Одноклассники աշխարհագրություն» ինֆոգրաֆիկում, որը ցույց է տալիս Ռուսաստանում և մերձակա երկրներում ցանցի օգտատերերի քանակը, ցուցադրում է Ադրբեջանի քարտեզը առանց «օկուպացված» տարածքների: Ողջամիտ հարց է առաջանում՝ արդյո՞ք «Одноклассники»-ն ԼՂՀ-ն և նրան հարակից 7 շրջանները չի համարում Ադրբեջանի տարածք: Ի՞նչ է դա. աշխարհագրության չիմացություն, թե՞ մտադրված սադրանք: Իրավիճակում պարզություն մտցնելու և նման մոտեցումը ճշտելու նպատակով 1news.az տեղեկատվական գործակալությունը կապ հաստատեց ռուսական Mail.ru Group հոլդինգի ադմինիստրացիայի հետ, որը և հանդիսանում է «Одноклассники» սեփականատերը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան