Ուկրաինայում սաստիկ սառնամանիքի պատճառով մահացել է 63 մարդ
Աշխարհ
Հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում սաստիկ սառնամանիքի պատճառով մահացել է 63 մարդ։ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 6 օրերի ընթացքում բուժհաստատություններ է դիմել 1146 մարդ, որոնցից 945–ը հոսպիտալացվել է։
63 մարդուց 8–ը մահացել է հիվանդանոցներում, 41-ը՝ փողոցներում, 14-ը՝ տներում։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ փետրվարի 2-ի դրությամբ Ուկրաինայում գործում է 2132 «տաքացման» կետ. նախատեսվում է կազմակերպել ևս 91-ը։ Հունվարի 27-ից փետրվարի 2-ը տաքանալու և տաք ուտելիք ստանալու համար վերոհիշյալ կետեր են դիմել 41.300 մարդ։
Ըստ տեղական պետհիդրոմետի հաղորդած տեղեկությունների՝ այսօր սպասվում է բավականին ցուրտ եղանակ՝ ցերեկը՝ -17-22, իսկ որոշ շրջաններում՝ -30 աստիճան ցուրտ։ Աղբյուրը՝ korrespondent.net։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ