Ռուսաստանը պատրաստակամ է ֆինանսավորել Ուկրաինային, եթե դա չանի Արժույթի միջազգային հիմնադրամը
Ռուսաստան
Եթե Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2010 թվականին ստեղծված «stand-by» բաց ծրագրի շրջանակներում Ուկրաինային չտրամադրի ֆինանսական միջոցներ, դա պատրաստ է անել ՌԴ «Սբերբանկը» (Сбербанк России)՝ հայտարարել է բանկի ղեկավար Գերման Գրեֆը։
«Ուկրաինական կառավարությունը դեռևս չի դիմել մեզ, բայց եթե նա դա անի, մենք անպայման կքննարկենք դիմումը և կփորձենք օգնել ուկրաինական կառավարությանը»,– ասել է բանկի կառավարման նախագահը։ «Բացի այդ բանկն այժմ ակտիվորեն աշխատում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության հետ՝ ներդրումային ոլորտում նոր սուբյեկտներ ներգրավելու համար»,– ավելացրել է նա։
Նշենք նաև, որ 2012 թվականին Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամին պետք է վճարի 3.719 մլրդ դոլար։ Աղբյուրը՝ korrespondent.net։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)