Սոնա Շահգելդյանը` իր զգացմունքերի և Սամվել Ղազարյանի հետ հարաբերությունների մասին
Բլոգոսֆերա
Օրերս երգչուհի Սոնա Շահգելդյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ինքն ու պրոդյուսեր Սամվել Ղազարյանն ընկերություն են անում:
Որոշ ժամանակ անց միայն Սամվել Ղազարյանը որոշեց անդրադառնալ այդ հրապարակմանը և ասաց. «Ես ու Սոնան լավ ընկերներ ենք, ինքն աշխատում է իմ ակումբում, մենք կոլեգաներ ենք, ավել ոչինչ չկա մեր մեջ»:
Սամվելի հայտարարության և Սոնայի զգացմուքների մասին համացանցում բուռն քննարկում էր սկսվել:
Այսօր Սոնա Շահգելդյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. «Սիրելիներս, եթե ես խոսում եմ իմ զգացմունքների մասին, դա դեռ չի նշանակում, որ արդեն ամուսնանում եմ, խնդրում եմ` հանգիստ թողեք մեզ: Դուք չեք կարող ինչ-որ վիրավորական քոմենթներով ազդել իմ ու Սամվելի հարաբերությունների վրա... Մենք շաաաատ լավ ընկերներ և կոլեգաներ ենք ու մեր մեջ կա մեծ հարգանք, իսկ թե հետագայում ինչ կլինի, դա էլ Աստված գիտի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան