«Մարդը պարտավոր է մահանալ, երբ չունի վիրահատության գումար»
Բլոգոսֆերա
Հարություն Մկրտչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մարդը պարտավոր է մահանալ, երբ չունի վիրահատության գումար. Պարոն Նախագահ Հայաստանը դեռ ապահով չէ՛
Ես քիչ առաջ մի նամակ եմ ստացել Facebook սոցիալական ցանցի իմ ընկերներց մեկից: Երիտասարդ տղա է, ասաց որ ծանր վիճակում է հայտնվել:
Տղայի հայրը սրտի ծանր վիրահատության կարիք ունի: Տղան դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը և նշել է, որ չունի այդ 3,5 միլոն դրամը, որ կատարվի հոր վիրահատությունը:
Նամակին պատասխանել են հետևյալ կերպ:
«Առողջապահության նախարարին ուղղված Ձեր էլէկտրոնային նամակին ի պատասխան հայտնում եմ, որ սրտային վիրաբուժությունն ընդգրկված է ՀՀ Առողջապահության նախարարի 21.02.2013 թ. 361-Ա հրամանով հաստատված «Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշշկական ծառայությունների չափորոշիչով սահմանված ցանկում» և բնակչության բոլոր խմբերի համար կատարվում է վճարովի հիմունքներով, բացառախպես սոցիալական անամպահով ընտանիքների համար»:
Այս պատասխանն ուղղարկել է Նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Ստացվում է, որ մարդ գումար չունի, չի կարող վճարել և պարտավոր է մահանալ, քանի որ այլ ելք չունի, իսկ առողջախպահության նախարարությունից ցինիզմով ասում են, որ հրամանի համաձայն դա վճարովի է:
Դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և հիշեցնում, որ մենք դեռևս ապահով Հայաստանում չենք ապրում: Հայաստանում պրն. Նախագահ մեկը կարող է 3.5 մլն դրամ չունենալու համար մահանալ, իսկ նախարարությունը չի օգնի նրան, իսկ մեկը նույնքան դրամ տաս րոպե հաճույք ստանալու համար կարող է այդքան գումար կարող է վատնել: Պարոն Նախագահը, վաղը դուք չեք կարող նայել այդ տղայի աչքերի մեջ, ում հայրը այսօր կյանքի հետ կռիօվ է տալիս, իսկ ձեր կուսակցության անդամը, ով միլոններ ունի, ու այսօր ղեկավարում է ՀՀ Առողջապահության նախարարությունը նամակ է ուղղարկում և տողատակով ասում է . «Տես գլխիդ ճարը»:
ՀԳ. Հարգելի Դերենիկ Դումանյան, դժվար թե լավ զգայիք ձեզ, երբ ձեր թոռնիկը ունենար նման հիվանդություն, և դուք չկարողանաիք բուժել նրան, և դժվար թե լավ զգար իրեն ձեր որդին, երբ, դուք այս վիճակում լինեիք, իսկ ձեր աթոռին նստածը իր աշխատակազմի միջոցով նման նամակ ուղղարկեր Ձեր որդուն:
ՀԳԳ. Փաստթղթերը մոտս է, և եթե հայտարարեք, որ դուք այս խնդրից տեղյակ չեք, ամբողջությամբ կհրապարակեմ:
Հարություն Մկրտչյան»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան