Միջազգային քրեական դատարանը թույլ չի տվել Քադաֆիի դստերը դատարանում պաշտպանել եղբորը
Աշխարհ
Հաագայի Միջազգային քրեական դատարանը մերժել է Քադաֆիի դստեր՝ Աիշայի խնդրանքը՝ եղբորը դատարանում պաշտպանելու վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է «France Press» լրատվական գործակալությունը՝ հղում անելով դատարանի որոշմանը։
Անցյալ կիրակի Աիշա Քադաֆին դիմել էր դատարանին՝ եղբոր գործով ելույթ ունենալու խնդրանքով։ Նա պաշտոնական հարցում էր հղել, որում խնդրում եր դատարանից թույլ տալ իրեն ներկայացնել «որոշ փաստեր», որոնք կօգնեն դատավորներին եղբոր գործով մի քայլ առաջ գնալ։
Հիշեցնենք, որ ՄՔԴ–ն մեղադրում է Սեյֆ Ալ–Իսլամին մարդկության առջև գործած հանցագործությունների մեջ, որոնք իրագործվել են լիբիական քաղաքացիական պատերազմի ժամանակ, որոնք սկսվել էին անցյալ տարվա փետրվարին։ Իրավապաշտպանները պնդում էին, որպեսզի դատավարությունն անցկացվի Հաագայում, սակայն նորաստեղծ լիբիական իշխանությունները պահանջում էին, որ Ալ–Իսլամը կանգնի դատարանի առաջ իր հայրենիքում, որտեղ Քադաֆիի որդուն առաջադրված մեղադրանքները թույլ են տալիս դատարանին կայացնել մահվան դատավճիռ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ