Երբ «բժիշկը» ստաբիլ ուշանում է իր աշխատանքից
Բլոգոսֆերա
Մելինե Յավրյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Պահանջում եմ, որպեսզի բոլոր անպարտաճանաչ բժիշկները ստորագրեն իրենց ազատման թղթերը: Բժշկությունը այն մասնագիտություններից է, որը ուղիղ կապ ունի մարդկային կյանքի, նրա հետագա գոյատևման և ինչու չէ կյանքի տևողության որոշման հետ: Այն «բժիշկները», ովքեր առավոտյան արթնանալու հետ խնդիրներ ունեն, կապ զարթուցիչ չունեն, պետք է ինքնակամ հեռանան այդ համակարգից և իրենց սենյակների առջև հիվանդների հավաքույթ ստեղծելու փոխարեն`հիշեն թե ի՞նչ մասնագիտության ունեն, ինչու՞ են այն ընտրել և ի՞նչ պատասխանատվություն են կրում յուրաքանչյուր մարդու համար:
Իսկ եթե «բժիշկը» ստաբիլ ուշանում է իր աշխատանքից և ամեն անգամ հիվանդների կողմից նկատողությունների և այլ հետաքրքիր խոսքերի է արժանանում և շարունակում է աշխատաել այդ համակարգում, ինչի՞ մասին է խոսքը: Այն մարդիկ, ովքեր առողջական խնդիրներ ունեն և դիմում են բժիշկներին, կարծում եմ նրանց պետք է աջակցել ոչ թե ժամերով սպասեցնել դռան մոտ և հպարտ դեմքով, երկու ժամ ուշացումով աշխատանքի ներկայանալ, երբ տվյալ մարդիկ արդեն չեն էլ ուզում դիմել բժշկի կամ էլ այդ ընթացքում մեկ այլ խնդիր են ձեռք բերել և արդեն լրիվ այլ օգնության կարիք ունեն: Եվ ինչպես կանոն նման վարքի բժիշկները աշխատում են այնպիսի հիվանդանոցներում կամ պոլիկլինիկաներում, որտեղ հաճախ այցելում են տարեցներ, երեխաներ, այսինքն որտեղ ԱՆՎՃԱՐ բուժօգնություն է հասանելի:
Դե բնականաբար բառը հուշում է, որ դա չի կարող բարձր մակարդակի վրա արվել, քանի որ այս ազգը սովոր է կաշառակերությանը, անպայման պետք է ԳԼԽԱՌԱԴ անել, բայց բժշկության մեջ դա ոչ միայն անընդունելի է, այլ ուղղակի ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ վերաբերմունք հիվանդների նկատմամբ:
Հ.Գ. ՄԻ՛ ՎՏԱՆԳԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ և ԶԲԱՂՎԵՔ ՁԵՐ ԷՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան