Պահանջում ենք հաշվետվություն, թե մեր տված հարկերը որքանով է արդյունավետ ծախսում Քաղաքապետարանը
Բլոգոսֆերա
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Երկուշաբթի՝ հուլիսի 1-ին քաղաքապետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ այս օրը սկսելու են Բագրատունյաց փողոցի ասֆալտի վերանորոգման աշխատանքները: այսօր՝ հուլիսի 3-ի առավոտյան ծայրից ծայր անցա Բագրատունյաց պողոտան, որը տանելի ասֆալտապատված էր: Բանվորի արձանի մոտ տեսա մի 50 մետր քերված ասֆալտ, բայց,իհարկե հայտնի չէր, թե նախքան քերելն ինչ վիճակ ուներ այն: Լավ կլիներ, որ նախքան սկսելը նկարվեր ասֆալտն ու նկարները փակցվեին փողոցներում:
Քաղաքապետարանի համապատասխան վարչությունը պետք է երևանցիներիս ներկայացնի Բագրատունյաց և Արշակունյաց փողոցների ասֆալտի վերանորոգման անհրաժեշտության հիմնավորումն այն դեպքում, երբ ՆարԴոսի փողոցի ասֆալտապատումը մնաց կիսատ, Նոր Նորքի 1-ին զանգված, Նանսենի փողոցը շատ մեծ կարիք ունի ասֆալտապատման, նմանապես Հ/Ա թաղամասի Բ-3 թաղամասի՝ Անդրանիկի հրապարակին հարող մի քանի շենքերը փողոցին կապող «աստիճանները » պարզապես վերացել են,Իսակովի պողոտայի ռազմական ոստիկանությանը հարող ճանապարհի վրա բազում փոսեր են և այլն»:
Առայժմ այսքանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան