Թայլանդում ջրհեղեղի զոհ է դարձել շուրջ 360 մարդ
Աշխարհ
Ուժեղ ջրհեղեղի պատճառով երեկվանից փակ է Թայլանդի «Դոն Մուեանգ» օդանավակայանը: Ինչպես հայտնում է «Իտառ Տասս» գործակալությունը, ջրհեղեղի պատճառով ջրի տակ է անցել Բանկոկի հյուսիսում գտնվող թռիչքուղին: Որոշում է կայացվել մինչեւ նոյեմբերի 1-ը օդանավակայանի աշխատանքները դադարեցնել:
Թայլանդում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Ինչպես հաղորդում է BBC-ն, ջրհեղեղի հետեւանքով շուրջ 360 մարդ է զոհվել, 100 հազարը` տարհանվել:
Բանկոկը պաշտպանող արհեստական ամբարտակներն այլեւս անկարող են դիմանալ ջրի ճնշմանը: Ջրհեղեղը սպառնում է ոչ միայն քաղաքի կենտրոնին, այլեւ միջազգային օդանավակայանին: Իշխանությունը ստիպված է չեղյալ հայտարարել հարյուրավոր չվերթներ, դարձյալ տարհանել արդեն մեկ օր օդանավակայանի տարածքում ապաստանած հազարավոր մարդկանց:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ