Սպանված սահմանապահի ընտանիքն ԱՄՆ իշխանություններից պահանջում է 25 մլն դոլար
ԱՄՆ
2010-ի դեկտեմբերին սպանված սահմանապահ Բրայան Թերրիի (Brian Terry) ընտանիքն ամերիկյան կառավարությունից պահանջել է 25 մլն ԱՄՆ դոլար՝ իբրև փոխհատուցում։ Հաղորդում է «Fox News»-ը։
Պատասխանող կողմը լինելու է ԱՄՆ Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի շրջանառության վերահսկողության բյուրոն (ATF)։ Թերրիի հարազատները պնդում են, որ նա սպանվել է այն հրազենից, որը «ATF»-ն դիտավորյալ վաճառել էր հանցագործներին՝ հետագայում Մեքսիկայից դրա ներթափանցման մաքսանենգ ճանապարհները բացահայտելու նպատակով։
Համապատասխան օրենսդրության համաձայն, եթե կառավարությունը 6 ամիսների ընթացքում չբավարարի Թերրիի ընտանիքի պահանջը, հարցը կփոխադրվի իրավական հարթություն և համապատասխան հայց կներկայացվի դատարան։
Հիշեցնենք, որ Բրայան Թերրին սպանվել էր 2010–ի դեկտեմբերի 14-ին հանցավոր խմբավորման հետ փոխհրաձգության ընթացքում։ Նրա մահվան վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկով» մակնիշի 2 ինքնաձիգ, որոնք վաճառվել էին «Fast and Furious» օպերացիայի շրջանակներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)