Իդեալական արևայրուք
Բլոգոսֆերա
INFOmanka-ն իր բլոգում գրել է.
«Արևն, ինչ խոսք, լավ է և օգտակար, բայց ամռան այս տապին արևից պաշտպանվելը դարձել է գերխնդիր: Սևանը հաճելի վայր է պատսպարվելու համար, բայց հաճախ չտիրապետելով ջրային էթիկային ու չիմանալով ջրից օգտվելու կանոնները՝ դառնում ենք նույն ցանկալի արևայրուքի զոհն, ու ցանկալի գեղեցկությունը փոխարինվում է տհաճ ու ցավոտ այրվածքներով: Ահա այս ամենից խուսափելու մի քանի կարևոր նախադրյալներ, ինչը Ձեր իսկ հանգիստը կդարձնի անվտանգ ու իսկապես գեղեցիկ:
1. Նախ պետք է հիշել, որ արևայրուք պետք է ընդունել օրվա որոշակի ժամերի, երբ արևի ճառագայթները քիչ ինտենսիվ են: Ջրում պետք է մնալ առավոտյան 9-11 և երեկոյան 18-20:
2. Հաճախ կարծում են, թե ջրում մնալը պաշտպանում է արևից: Ո՛չ, այն փրկություն չէ և ավելին՝ ջուրը ռեակտիվ ազդեցություն ունի, և ջրում երկար մնալը հանգեցնում է այրվածքներ ստանալուն:
3. Ջրից դուրս գալիս պետք է պարտադիր չորացնել մաշկի վրայի ջրի կաթիլներն ամբողջությամբ:
4. Անհրաժեշտ է կրել բաց գույնի լողազգեստ, իսկ ավելի նախընտրելի գույնը սպիտակն է:
5. Դեմքը պաշտպանելու լավագույն միջոցը գլխարկ և մուգ ապակիներով ակնոցներ կրելն է (նախընտրելի է սև):
6. Մաշկին պետք է ադապտացնել արևի ճառագայթներին աստիճանաբար: Ծովում մնալու առաջին օրերին պետք է արևայրուք ընդունել սկսած 10 րոպեից և քիչ-քիչ ավելացնել, մինչև մաշկը կհարմարվի նոր վիճակին: Պարտադիր է պաշտպանիչ քսուքների օգտագործումը: Նախընտրելի է օգտագործել SPF քսուքները:
7. Նրանց, ովքեր ունեն առավել բաց մաշկ, իդեալական արևայրուքի համար անհրաժեշտ է ավելի բարձր տոնայնության քսուք, իսկ առավել մուգ մաշկ ունեցողներին՝ հակառակը, ավելի ցածր տոնայնության:
8. Խստիվ արգելվում է ծովում (և հատկապես Սևանում) ջրում մնալ 12-6-ը:
Այլապես մեր՝ այնքան սպասված հաճելի ժամանցը կարող է փոխվել ուշաթափության և ուղեկցվել այրվածքներով»:




















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան