«Իշխանությանը շտապ ընդդիմություն է պետք»
Բլոգոսֆերա
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանը մի քանի առումներով կրախի առջև է հայտնվել: Արդեն բացահայտորեն չեն գործում սահմանադրությունը, օրենքները: Հանրային դիսկուրսում անվստահություն կա թե՛ ազգային անվտանգության ապահովության, թե՛ ուղղակի անձի անձեռնմխելության առումներով: ֆինանսատնտեսական համակարգը անորուշյան մեջ է, կենտրոնական կառավարման համակարգը արդեն լիիրավորեն չի տիրապետում իրավիճակին: Քաղաքական համակարգի մասին խոսելն իսկ ավելորդ է՝ ընտրական համակարգի բացակայությունն անիմաստ է դարձրել քաղաքական կուսակցությունների գոյությունը: Արտաքին քաղաքականությամբ զբաղվող գերատեսչության մասին կարող են ավելի լավ պատմել այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առընչվել են արտգործնախարությանը: Խաղաղ բնակչության դեմ մարտական գործողություններ իրականացրած և կոռուպցիայի մեջ թաղված բանակը կորցնում է իր մարտական ոգին:
Ահա այս պայմաններում, երբ հասարությունը պետք է երկրի վերափոխման գործում միավորվի և համերաշխություն ցուցաբերի բառիս բուն իմաստով ազգային փրկության որևէ նախաձեռնության շուրջ, տարբեր քաղաքական ուժեր ցանկանում են հերթական անգամ ինքնաառաջադրվել որպես իշխանության համար ընդունելի ընդդիմություն և հերթական անգամ մոլորեցնել հանրությանը։
Ինքնաառաջադրվող խմբերը ցանկանում են ստանալ ընդդիմություն լինելու իշխանության համաձայնությունն այն հիմնավորմամբ, որ իրենք կարող են հերթական անգամ պարպել դժգոհության հերթական ալիքը և «ընդդիմության» առկայության դեպքում համախմբել վտանգի զգացողությունն կորցրած տրոհվող իշխող խմբավորմանը:
Հաջորդ վտանգավոր գաղափարը այն է, որ ցանկանում են հասարության կիսել ըստ արտաքին քաղաքական կողմնորուշումների, ինչի արատավոր բնույթը թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքականության “հաջողությունների” առումներով մենք վերջին ժամանակները տեսել ենք։
Նման ցանկություն ունեցողներին պետք է հասկացնել, որ ստեղծված իրավիճակում երկու պատճառներով դա արդեն անհնարին է. ա/ այդ ամենը մենք արդեն բացմիցս տեսել են և հերթական անգամ նույն խաղը չի անցնելու, բ/ երկրի ռեսուրսներն արդեն սպառված են և նման գործելակերպով ժամանակ երկարացնել այլևս հնարավոր չի:
Ինչ վերաբերվում է աշխարքաղաքական երկընտրանքին, ապա Հայաստանը նման ընտրություն կատարելու ռեսուրսներն այսօր չունի և դա պետք է հասկանան նաև Հայաստանին նման երկընտրանքի առջև կանգնեցնող արտաքին ուժերը։ 2008-ին Հայաստանի հասարակությունը իշխանություն չի ընտրել։ Գործող ռեժիմը միասնաբար ընտրել են Ռուսաստանն և Արևմուտքը։ Ցուցադրաբար մարտի 1-ի սպանդի վայրը Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ անվանակոչվել է Ռուսաստանի անունով, իսկ Արևմուտքը նույնպես ցուցադրաբար հովանավորել է ռեժիմին ։Հայաստանի կրախի առջև հայտնվելու պատասխանատվությունը նրանք միասնաբար են կրում։ Հայաստանին երկընտրանքի առջև կանգնեցնելով, նրանք պատժում են Հայաստանի ժողովրդին, այլ ոչ թե ռեժիմին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան