Բեքհեմն այլևս չի նկարահանվի ներքնազգեստի գովազդում
Աշխարհ
Հայտնի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը «H&M» հայտնի բրենդի համար ստեղծած ներքնազգեստի սեփական հավաքածուի շնորհանդեսին հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում կիսամերկ նկարահանվել գովազդում։ Այս մասին է հաղորդում «The Daily Telegraph»-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ Բեքհեմն այլևս չի ցանկանում նկարահանվել ներքնազգեստի գովազդում իր որդիների պատճառով։ Ֆուտբոլիստի խոսքերով՝ նրա որդիները տխրել էին, երբ տեսել էին իրենց հոր կիսամերկ լուսանկարը ներքնազգեստի հերթական գովազդային արշավի շրջանակներում։
Դեվիդ Բեքհեմն առաջին անգամը չէ, որ հայտնվում է ներքնազգեստի գովազդում։ Նախկինում ֆուտբոլիստը նկարահանվել է «Calvin Klein» հայտնի բրենդի ներկայացրած ներքնազգեստի գովազդում, ինչպես նաև իր կնոջ՝ Վիկտորիայի հետ «Emporio Armani»–ի գովազդում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ