Եգիպտոսում դադարել են եթեր դուրս գալ իսլմիստական հեռուստաալիքները
Մերձավոր Արևելք
Եգիպտոսում իրենց հեռարձակումն են դադարեցրել բոլոր իսլամիստական հեռուստաընկերությունները. տեղեկանում է Al Arabiya-ն:
Ըստ առկա տեղեկությունների` «Մուսուլման եղբայրներ» կուսակցության հեռուստաընկերությունն ու իսլամիստական ուղղության ևս 3 հեռուստաալիք` «Ան Նաս», «Ալ Հաֆիզ», «Ալ Ամջադ», դադարել են եթե դուրս գալ անմիջապես այն բանից հետո, երբ բանակը իշխանությունից հեռացրել էր Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիին:
Ավելի վաղ Եգիպտոսում ձերբակալվել էին «Մուսուլման եղբայրների» առաջնորդները: Բացի այդ, Ալ Արաբիայի տվյալներով` Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարները ողջունել են եգիպտական բանակի գործողությունները:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը