«Այսօրվա պիկետը «Հարսնաքարի» դիմաց ուղղակի հանցագործություն է»
Բլոգոսֆերա
Հասմիկ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ի՞նչ աստիճանի է հասել մարդկանց մեջ չարությունը: Ես չեմ պաշտպանում կողմերից և որևէ մեկին, սակայն ուղղակի հային սազական չէ այսչափ չկամություն: Մարտինը նշել է օբյեկտիվ պատճառներ՝ հարսանիքը հենց Հարսնաքարում անցկանցնելու համար: Ի՞նչ եք անեծքներ թափում: Այսօրվա պիկետը Հարսնաքարի դիմաց ուղղակի հանցագործություն է:
Մի հարց եմ ուզում տալ այդ ցուցարարներին. մեկ տարվա ընթացքում Հարսնաքարում տեղի են ունեցել բազմաթիվ հարսանյաց արարողություններ, ի՞նչու եք հենց Մարտինի և Հռիփսիմեի հարսանիքն հիշել: Կամ ինչու՞ այդ բոլոր հարսանիքների ժամանակ ցույցեր չեք արել, ինչու՞ եք լռել: Հերի՛ք է, մարդկանց հանգիստ թողեք...ձեր կեղտոտ գործերը մի՛ խառնեք մարդկանց երջանկությանը:»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան