«Չորրորդ ինքնիշխանություն». Վերջ է դրվում Լևոն Սարգսյանի պատգամավորական կարիերային
Հայկական Մամուլ
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել, որ առաջիկա ընտրություններին մեծամասնական ընտրակարգով Դավիթաշեն համայնքն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից որպես ՀՀԿ թեկնածու առաջադրվի Դավիթաշեն համայնքի ներկայիս թաղապետ Արթուր Գեւորգյանը: Վերջինս ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի եղբոր որդին է: Այս ընտրատարածքից պատգամավոր էր դարձել Լեւոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը: Սերժ Սարգսյանի՝ Արթուր Գեւորգյանին պաշտպանելու որոշմամբ, ըստ էության, վերջ է դրվում Լեւոն Սարգսյանի պատգամավորական կարիերային, այսինքն' նրա մանդատ ստանալու հարցն այլեւս փակված է: Միաժամանակ այս որոշմամբ վերջ է դրվում Ռուբեն Գեւորգյանի կողմից տարածվող այն հրապարակային հայտարարություններին, համաձայն որոնց՝ ՀՀԿ-ի թեկնածուն իր եղբոր որդին՝ Արթուրը չէ:
Ստացվում է, որ առաջիկա ընտրություններին Գեւորգյան ընտանիքները պայքարելու են միմյանց դեմ: Հիշեցնենք, որ Արթուր Գեւորգյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ