Չորրորդ ինքնիշխանություն. «Հրաժարականին սպասելիս»
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով չի բացառվում, որ մոտ օրերս հրաժարականի դիմում ներկայացնի Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Երեկ խոսակցություններ էին շրջանառվում, որ վերջինս կանչել է Երևանի քաղաքապետարանում աշխատող իր մտերիմ մարդկանց և ասել, թե պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ այդպես էլ չի կարողանում «լեզու գտնել» Սերժ Սարգսյանի հետ: Եթե իրադարձություններն այդպես զարգանան, շատ հնարավոր է, որ Երևանի քաղաքապետի աթոռին հայտնվի Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ևս հայտնի է, որ նման հարց կա օրակարգում, և հենց այդ պատճառով էլ նա սկսել է մասնակցել ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստերին՝ հույս ունենալով, որ Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո հնարավոր է իրեն հետ կանչեն և նշանակեն Երևանի քաղաքապետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, իշխանությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, չի պատրաստվում Բեգլարյանին կրկին քաղաքապետ դարձնել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ