«Չորրորդ ինքնիշխանություն». ՕԵԿ նախագահը ժողովրդի սրտից խոսեց
Հայկական Մամուլ
«Ամենայն ազնվությամբ ասեմ, որ ես չեմ ուզում դառնալ ԱԺ նախագահ: Ընդհանրապես չեմ ուզում դառնալ պատգամավոր, ես արդեն հոգնել եմ»,- հայտարարել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Մեկնաբանելով Բաղդասարյանի հայտարարությունը՝ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «Որոշ կենդանատեսակների դնչի հասանելիությունից դուրս գտնվող խաղողը, որպես կանոն, խակ է լինում, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ է, որ մարդիկ տվյալ թեկնածուին ձայն տան, ընդ որում՝ մի քանի տասնյակ ձայները գործին չեն օգնի, տասնյակ հազարավոր ձայներ են պետք:
Բայց մյուս կողմից էլ' Արթուր Բաղդասարյանի քաղաքական հոտառությունը պարզապես հիացնում է: Մինչ մյուս ուժերի ղեկավարները գլուխ են ջարդում' ժողովրդի առավել լայն խավերի համար ընդունելի կարգախոսներ գտնելու համար, պրն Բաղդասարյանը միանգամից այնպիսի միտք է հայտնում, որի հետ համամիտ են Հայաստանի առանց բացառության բոլոր քաղաքացիները: Հայաստանում 3 միլիոն մարդ կա, եւ 3 միլիոնն էլ չեն ցանկանում, որ Արթուր Բաղդասարյանը պատգամավոր դառնա, այնպես որ' այս ան•ամ եւս նրան հաջողվեց դուր գալ բոլորին: Եվ վստահ ենք, որ ի նշան երախտագիտության՝ ժողովուրդը կկատարի նրա ցանկությունը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ