Ինչու են մատանին դնում մատնեմատին
Բլոգոսֆերա
Հասմիկ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Բութը մեր ծնողներն են
Ցուցամատը՝ քույրերն ու եղբայրները
Միջնամատը՝ մենք ինքներս
Մատնեմատը՝ կինը(ամուսինը)
Ճկույթը՝ մեր երեխաները
(Ըստ չինական հավատալիքի)
Այժմ մատները դասավորում ենք այնպես,ինչպես պատկերված է նկարում:Ցուցամատերը պետք է իրար կպնեն ձեռքի արտաքին մակերեսով: Մնացած մատները՝ ինչպես նկարում է,պետք է միանան իրար մատների բարձիկներով:
1.Այժմ փորձեք անջատել իրարից բթերը՝ մնացած մատները չշարժելով:Ստացվեց,այնպես չէ՞...
Դա այն մատն էր,որը խորհրդանշում էր ծնողներին: Այդ բաժանումը նշանակում է, որ մեր ծնողները չեն կարող միշտ մեր կողքին լինել՝ ըստ կյանքի օրենքի:
2.Բթերը միացնում ենք և հիմա փորձում ենք անջատել ցուցամատերը: Նույնպես ստացվում է:
Դա նշանակում է, որ մեր քույրերը կամ եղբայրները նույնպես չեն կարող ընդմիշտ մնալ մեր կողքին: Նրանք կազմում են իրենց սեփական ընտանիքները, կամ էլ մենք ենք կազմում ու ինքնաբերաբար հեռանում:
3.Այժմ փորձեք անջատել ճկույթները: Արդյունքը նույնն է: Դա մեր երեխաներն են, ովքեր մեր կողքին նույնպես չեն կարող ընդմիշտ մնալ:
4.Եվ վերջապես փորձեք անջատել մատնեմատերը՝ այն մատերը, որին կրում են ամուսնական մատանին: Չստացվեց... Այս կյանքում անբաժան են միայն կինն ու ամուսինը:
Կարծում եմ հետաքրքիր տեսակետ է...)))»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան