«Երևան ջուր»-ի անտարբերությունը. վթար է տեղի ունեցել, աշխատակիցները կայցելեն հինգ օրվա ընթացքում
Բլոգոսֆերա
Կարեն Քոչարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ֆրանսիական «Երևան ջուր» ընկերությունը՝ կենդանիների հավաքածու է։ Վթար է տեղի ունեցել, զանգում եմ տեղյակ պահեմ, որ գան ջրաչափի պլոմբը հանեն։ Պատասխանում են, որ հինգօրյա ժամկետում իրենց աշխատակիցները կայցելեն մեզ։ Ասում եմ վթար է, հո ամբողջ շենքը հինգ օր չի հեղեղվելու, եթե աշխատող չկա, հիմա Ձեզ ասեմ, դուք գրանցեք մեր ջրաչափերի ցուցմունքները, որպեսսզի մենք կարողանանք հանել ջրաչափի պլոմբը և վարպետները կարողանան աշխատել։ Պատասխան. «Մենք նման ցուցմունք չունենք, եթե հանեք, կգան ձեզ կտուգանեն։ Հիմա ես հայտարարում եմ, որ ջրաչափերը արդեն հանել եմ, ու սպասում եմ, որ «Երևան ջուր» ընկերությունից գան ինձ տուգանելու։ Պատկերացնո՞ւմ եք չէ, էս ազիզ օրով, որ տռասին եմ դրանց հանելու։ Հետո էլ ասում են Եվրոպա։ Այսպիսի Եվրոպան թող տանեն իրենց համապատասխան վայրերը մտցնեն»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան