Վճարովի ավտոկայանատեղերից գանձվող տուրքի 70%-ը փոխանցվում է մասնավոր ընկերությունների բյուջե
Բլոգոսֆերա
«Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպումը և «պարկովշիկների» համակարգի վերացումն իհարկե դրական քայլ է: Սակայն, քաղաքապետարանի համապատասխան որոշումը բավական անհասկանալի է և ոչ արդյունավետ:
Նախատեսվում է ավտոկայանատեղիներ գծանշել ընդհանուր օգտագործման փողոցների երթևեկելի հատվածներում, որտեղ կայանելը սահմանվում է բացառապես ճանապարհային երթևեկության կանոններով: Այսինքն, ավտոկայանատեղեր են «կառուցվում» փողոցի այն հատվածներում, որտեղ առանց այն էլ համաձայն երթևեկության կանոնների, թույլատրվում է կայանել: Վարորդները ստիպված են վճարել մի ծառայության համար, որը չի մատուցվում: Վճարովի ավտոկայատեղերի տրամաբանությունը հետևյալն է՝ առկա է սահմանված հատուկ առանձնացված տարածք, որը կառուցվում է որպես ավտոկայատեղի և օգտագործվում է բացառապես որպես ավտոկայանատեղի: Անհասկանալի է փողոցի երթևեկելի հատվածներում վճարովի ավտոկայատեղերի սահմանումը:
Ի դեպ, փողոցներ կան, որոնց մի մասը սահմանված է որպես վճարովի ավտոկայանատեղի, իսկ մի մասում ոչ, որտեղ սակայն նույնպես թույլատրվում է կայանել:
Վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումն իրականացնում է «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումը: Համաձայն պայմանագրի, հավաքագրված տուրքի 70 տոկոսը հատկացվում է այդ ընկերություններին, իսկ քաղաքային բյուջե է փոխանցվում միայն 30 տոկոսը:
Քաղաքապետարանը շարունակում է հպարտանալ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունավետությամբ: Սակայն, ակնհայտ է, որ ցանկացած մասնավոր ընկերություն հետապնդում է շահույթ, և այս պարագայում էլ այդ ընկերությունների ծախսերը կազմելու են ավելի քիչ, քան հավաքագրվող գումարների 70 տոկոսը: Ինչն է խանգարում քաղաքապետարանին ինքնուրույն իրականացնել այդ ծրագրերը և ստանալ լրացուցիչ եկամուտ:
Ի դեպ, 2013թ. Երևանի բյուջեով նախատեսվում է հավաքել 1 մլրդ դրամ տուրք, որից 700 մլն դրամը տրամադրվելու է այդ ընկերություններին:
Հետաքրքիր է նաև մրցույթը հաղթած «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ անվանումը, տեսնես ինչով էր զբաղվում վերջերս գրանցված այս ընկերությունը մինչև մրցույթը հաղթելը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է ավտոկայատեղերի քաղաքային ծառայություն: Երևի համընկել է:
Ընդամենը անհրաժեշտ էր քաղաքը մաքրել «պարկովշիկների» համակարգից, կառուցել առանձնացված ավտոկայանատեղիներ՝ թեթևացնելով քաղաքի ծանրաբեռնածությունը, թե չէ նույն տրամաբանությամբ կարելի է մայթին 10 րոպե կանգնելու համար տուրք սահմանել նաև հետիոտն քաղաքացիների համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան